Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի հնավայրում պեղումներն սկսվելու են իսլամական Ռամադան ամսվա ավարտից հետո. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը նշել է, որ Կարսից 42 կմ հեռավորության վրա գտնվող Անիի հնավայրը Թուրքիայի տարածքում գործող կարևորագույն զբոսաշրջային վայրերից է։ Պեղումները տեղի են ունենալու Մայր տաճարի շրջակայքում և տարածվելու են պատմական քաղաքի տարբեր շրջաններում։ Անիում պեղումներ կատարվել են տարբեր տարիներին, ընդհատվել են 2010-2011-ին և վերսկսվել 2012-2013-ին։